Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ինեկոբանկ»-ը հանդես եկավ հայտարարությամբ
Տնտեսություն
13:47 11/11/2025
Հայաստան

Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ինեկոբանկ»-ը հանդես եկավ հայտարարությամբ

«Բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով»,-նման հայտարարություն է տարածել «Ինեկոբանկ»-ը՝ ի պատասխան բանկի հաճախորդների հնչեցրած մտահոգությունների ու ահազանգերի։

Բանկից մանրամասնում են.

«Կցանկանանք ընդգծել, որ հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։

Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար և գնահատում ենք Ձեր վստահությունն ու ըմբռնումը։

Հաճախորդների աջակցման թիմը պատրաստ է օժանդակել Ձեզ ստորև ներկայացված ուղիներով՝

- գրեք էլ․ հաղորդագրություն InecoMobile կամ InecoOnline համակարգերի միջոցով,

- գրեք էլ. նամակ [email protected] հասցեին,

- զանգահարեք +374 10 510 510 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում. «Ինեկոբանկ»-ը հանդես եկավ հայտարարությամբ