Նոր թրենդը կարող է վնասել ձեր առողջությանն ու առաջացնել պատասխանատվություն
Իրավունք
16:25 11/11/2025
Հայաստան

Նոր թրենդը կարող է վնասել ձեր առողջությանն ու առաջացնել պատասխանատվություն

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։

«Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից»,-զգուշացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր թրենդը կարող է վնասել ձեր առողջությանն ու առաջացնել պատասխանատվություն