Չինաստանում կամուրջ է փլուզվել
Հասարակություն
20:11 11/11/2025
Աշխարհ

Չինաստանում կամուրջ է փլուզվել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում սողանքի պատճառով մասամբ փլուզվել է Ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջը։ Երեքշաբթի օրը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ տուժածներ չկան։

Հեռուստաընկերության տվյալներով՝ երկուշաբթի օրը Սիչուան նահանգի Բարկամ շրջան քաղաքի մայրուղու հատվածում՝ կամրջին հարակից լեռնաշղթայի մոտ, սողանք է արձանագրվել։ Տեղական իշխանությունները միջոցներ են ձեռնարկել տուժած տարածքում երթևեկությունը կարգավորելու համար։

«Նոյեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, սողանքի ուժգնացման պատճառով փլուզվել են ճանապարհը և կամրջի սկզբնամասը։ Վիրավորներ չկան»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանում կամուրջ է փլուզվել