Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչարյանի պատճառով ընդհատեց նիստը
Քաղաքական
13:57 12/11/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչարյանի պատճառով ընդհատեց նիստը

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանից հետո  պետք է հարակից ելույթով հանդես գար Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նիստը վարում էր Հակոբ Արշակյանը, ով նայելով Անդրանիկ Քոչարյանի դատարկ նստատեղին տարակուսանքով ասաց, որ հաջորդ ելույթի համար նրան ամբիոնի մոտ է հրավիրում։

 Օգնության հասավ նրա կողքին նստած Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով 20 րոպե ընդմիջում;

Դրանից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, վրդովվեց նաև  Նիկոլ Փաշինյանը։

Քոչարյանը նիստերի դահլիճ մտավ ընդմիջում հայտարարելուց անմիջապես հետո և փորձեց պարզաբանումներ ներկայացնել թիմակիցներին, այդ թվում՝  Նիկոլ Փաշինյանին։ Նա քարտուղարության աշխատակիցներին նախատեց, որ իրեն նախապես տեղյակ չեն պահել իր ելույթի մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչարյանի պատճառով ընդհատեց նիստը