Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էս ինչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձանագրում, բայց 2019 թվականի համեմատ զիջեցինք Վրաստանին. Արթուր Խաչատրյան
«Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարեց, որ 2019 թվականի Հայստանում ՀՆԱ-ն ավելի բարձր է քան Վրաստանում։ Այս տարվա հոկտեմբեր ամսին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր տվյալներ. Հայաստանի ՀՆԱ-ն 8970 դոլար, Վրաստան՝ 10130 դոլար։ Էս ինչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձանագրում, բայց 2019 թվականի համեմատ այս իրավիճակը փոխվեց»,-ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Հովհաննիսյանը։
Վահե Հովհաննիսյանը ընդունեց, որ վերջին տարիներին Վրաստանն արձանագրել է շատ բարձր տնտեսական աճեր՝ հավելելովմ որ այս տարի սպասվում է 9 % տնտեսական աճ։
Ֆինանսների նախարաը նշեց, որ դրան զուգահետ Հայաստանում 2018 թվականի համեմատ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կրկնապատկվել է 4.5 հազար դոլարից հասնելով 8.9 հազար։
«Մենք 3 տարվա արտաքին դրական ազդակների դեպքում ավելի վատ արդյունք ենք արձանագրել, քան Վրաստանը ներքին ներքին ռեսուրսներով»,- նկատեց Արթուր Խաչատրյանը։
Վահե Հովհաննսիյանը պնդեց, թե ՌԴ-ի վրա տնտեսական պատժամիջոցների հետևանքով չէ, որ տնտեսական աճ է ապահովվել։