Պատը պրծավ, ձեր խոստումը չեք արել. 0-4 տարեկան երեխաների մահացածության տոկոսը 10%-ով աճել է. Թադևոս Ավետիսյան
Հասարակություն
17:03 12/11/2025
Հայաստան

Պատը պրծավ, ձեր խոստումը չեք արել. 0-4 տարեկան երեխաների մահացածության տոկոսը 10%-ով աճել է. Թադևոս Ավետիսյան

«2023 թ.-ին աղքատության ցուցանիշը 23.5 % էր, որը մեկ տոկոսային կետով ավելին էր քան 2018 թվականի ցուցանիշը, ծայրահեղ աղքատների թիվը նույնպես 1 տոկոսային կետով բարձ է, քան 2018-ի ցուցանիշը»,-ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ նախորդ օրը Վիճակագրական կոմիտեն հրապարակում է թվեր և փոքր տառերով ներքևը գրում է, որ այդ ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարիների ցուցանիշների հետ՝ մեթոդական վերանայման հետևանքով։

«Բայց պարոն Թորոսյանը շտապել և իր ֆեյսբուքյան էջում մեծ տառերով արդեն գրել է, որ 2 տոկոսային կետով նվազել է, բայց ինչու, պարոն Թորոսյան, կարող է 2 տոկոսային կետով չէ, այլ 6 է, կարող է 16 է, ինչու եք շտապում, կարող է աղքատությունը վերացել է։ Ինչու եք ոչ համադրելի ցուցանիշներչն իրար համադում և ձեր սիրած ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկում»-հայտարարեց Ավետիսյանը

Պատգամավորը հայտարարեց. որ կառավարությունը չի կատարել իր ծրագրով խոստացած սոցիալական թիրախները։

«Ձեր խոստումը կատարելու համար ՀՀ կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պետք է բարձրացնի 30-35 հազար դրամով, նվազագույն կենսաթոշակի չափը՝ 7-8 հազար դրամով, որովհետև պարենային զամբյուղի արժեքը 40 հազարից ավել է, իսկ նվազագույն աշխատավարձն էլ պետք է 75 հազարից 10 հազար ավելացնել, որ հասնեք ձեր խոստացած 85 հազարը, չեք արել, որովհետև 2026 թվականի բյուջեում նման ձևակերպումներ ամրագրված չեն»,-ասաց Ավետիսյանը և հավելեց. «Պատը պրծավ, ձեր խոստումը չեք արել, եկեք ասեք ինչո՞ւ»։

Պատգամավորի բերած տվյալներով, նախորդ 7 ամիսներին ժողովրդագրական ցուցանիշների էական վատացում կա և դրա հիմնական պատճառը մեկն է՝ հակասոցիալական։ քաղաքականությունը։

 Նրա բերած վիճակագրությամբ ծնունդները նավզում է, 0-4 տարեկան երեխաների մահացածության տոկոսը 10%-ով աճել է, 5210 մարդ այս տարվա 9 ամիսներին ավելի շատ է գնացել Հայաստանից, քան եկել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատը պրծավ, ձեր խոստումը չեք արել. 0-4 տարեկան երեխաների մահացածության տոկոսը 10%-ով աճել է. Թադևոս Ավետիսյան