Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Կիրակի օրը ՔՊ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն Էջմիածնում՝ թե՛ կուսակցության գրասենյակում, թե՛ տարբեր ընտրատեղամասերում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետի ընտրությունները դարձել են իշխանական համակարգի ներսում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Վերջին ամիսներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության գրեթե բոլոր նիստերում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է այդ հարցը՝ ինչպես Արգիշտի Մեխակյանին համայնքապետ դարձնել։
Ըստ աղբյուրների՝ իշխող ուժը գործի է դրել իր ողջ կուսակցական և վարչական ռեսուրսը. կիրակի օրը ՔՊ-ականները պետք է ամբողջ կազմով լինեն Էջմիածնում՝ թե՛ կուսակցության գրասենյակում, թե՛ տարբեր ընտրատեղամասերում։ Նպատակն է՝ վերահսկել ընտրական գործընթացը և համոզվել, որ ամեն ինչ ՔՊ-ի սրտով է լինելու։ Ճիշտ և ճիշտ՝ ՀՀԿ-ի օրոք կազմակերպված ընտրությունների նման, երբ պատգամավորները հաճախ իրենց թիկնազորով ընտրատեղամասերում էին կամ դրանց շուրջ՝ իրավիճակը վերահսկելու:
Իշխանական շրջանակում այժմ լարված սպասումներ են. քարոզարշավի վերջին օրերն են, և, ինչպես մեր աղբյուրն է ձևակերպում, «բոլորը մեկ մարդու պես վազում են Էջմիածին»՝ մասնակցելու Մեխակյանի հաղթանակի ապահովմանը։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընտրարշավի ընդհանուր համակարգումն իրականացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ականների երբեմնի սիրելի Վահրամ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար զեկուցում են վարչապետին ընթացքի մասին և վստահեցնում, որ ընտրական գործընթացում խնդիրներ չեն սպասվում։
Մինչդեռ իրավիճակը հետևյալն է. համացանցը հեղեղված է միջնորդավորված ընտրակաշառքների դեպքերով. մեկ մի բարերար է կերուխում կազմակերպել (https://www.facebook.com/reel/3723402761295883 ), մեկ ՔՊ-ի դպրոցի տնօրենն է Մեխակյանի համար բարեգործություն անում՝ ձայն հավաքում, մեկ «Մակարյան նյուզը» տեսանյութ է հրապարակում, թե մի կին ինչքան գոհ է Մեխակյանից, որ իր տունը նորոգում ու սարքում է, և տեսանյութում խոստանում է ընտրել Արգիշտի Մեխակյանին (https://www.facebook.com/watch/?v=1147045830954249 ):
Ահա այսպես՝ «հին ձևերով», հեղափոխական իշխանությունը «տյունինգ» արված ընտրությունների է մասնակցում. ընտրակաշառքը տալիս են միջնորդներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում;