Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննչական կոմիտեում հայ առաքելական եկեղեցու հոգևորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են կանչել Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականների՝ հարցաքննության։ Իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոգևորականներին հորդորել են ժամը 10:00-ին լինել քննչական կոմիտեում ու հարուցված նոր քրեական վարույթով կոնկրետ հարցերի պատասխանել։ Ասել է թե՝ այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգևորական կոմիտեում պետք է լինեն։ Ինչ նոր մութ ամպեր են կուտակվել ու ինչ է սպասում հոգևորականներին՝ մանրամասները կներկայացնենք օրվա ընթացքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։