Իջևանում մի քանի ծառեր են ապօրինի հատվել
Իրավունք
16:18 12/11/2025
Հայաստան

Իջևանում մի քանի ծառեր են ապօրինի հատվել

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատումների հերթական դեպքի հետևանքով պետությանը պատճառվել էր 1 միլիոն 75 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառպետության տարածքներից մեկում հայտնաբերել են փայտանյութով բարձված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, իսկ մեքենայի մոտակայքում հայտնաբերվել է տարբեր ծառատեսակների 32 կոճղ:

«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է Իջևանի անտառտնտեսություն մասնաճյուղի պահեստ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել են Հովք գյուղի 34-ամյա և 52-ամյա երկու բնակիչ: Նրանք հրավիրվել են Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իջևանում մի քանի ծառեր են ապօրինի հատվել