Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, նույնիսկ Եզրասի օրհնությամբ նման հարաբերության մեջ չենք մտել. Փաշինյան
«Հայաստանը երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց, բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի տենա շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում, կա մեզ ցորենի առաջարկ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ բացառում է, որ Հայաստանին գան ասեն, որ ցորեն ունեն, հնարավոր է, որ Հայաստանը գնի, իրենք ականջները փակեն և վազեն այդտեղից։
Նա ասաց, որ չի ուզում թաքցնել, որ ցորենի առաջարկներ կան։
«Երբ տեսել են, որ Ղազախստանից ձեռք ենք բերել, այլ վաճառողներ էլ ասում են՝ կարող է ձեզ այդ թեման հետաքրքիր է։ Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք, գինը հետաքրքիր կլինի, կհետաքրքրվենք։ Հետաքրքիր չի լինի՝ կասենք հետաքրքիր չէ, ինչումն է պրոբլեմը։ Այսինքը ցորեն առնելն ամուսնությո՞ւն է։ Էդ ռեժիմը չեմ հասկանում՝ տեր ես, որդյակս, տեր ես, հնազանդ ես, որդյակս՝ հնազանդ ես; Այդպիսի հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերության մեջ չենք մտել, ինչումն է պրոբլեմը, ես այդպես էլ չեմ կարում հասկանալ»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱՀԾ-ն տեղեկություն էր ատրածել, որում ասվում էր. «Ռուսական ԱՀԾ-ի ստացած տեղեկատվության համաձայն, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությունը Կե դ՛Օրսեյում շփոթված է։ Մի կողմից, տոնելու առիթ կա, որ Կե դ՛Օրսե է թափանցել տեղեկատվություն, որ Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ ունեցած ևս մեկ կապ։ Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից, բայց հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, «ցանկանում են ազատվել» Մոսկվայից և օգնություն են ցուցաբերելու Ուկրաինային՝ «անկախ» երկրից գնելով անհրաժեշտ հացահատիկի մի մասը։ Սակայն, ահա թե ինչ խնդիր կա. ուկրաինական հացահատիկը ավելի քան երկու անգամ թանկ է»։