Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սան Պաուլոյի քաղաքապետը թույլ չի տա Քանյե Ուեսթին համերգներ անցկացնել քաղաքի հանրային վայրերում
Սան Պաուլոյի քաղաքապետ Ռիկարդո Նունեսը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին համերգներ անցկացնել քաղաքի հանրային վայրերում՝ երգչի հայտարարությունների պատճառով, որոնք համարվում են նացիզմիջատագովություն։
«Նացիստների ջատագով որևէ մեկը չի կարող ելույթ ունենալ կամ երգել քաղաքապետարանին պատկանող տարածքներում։ Մենք դա չենք ընդունում և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Սան Պաուլոյում նման միջոցառումները կանխելու համար», -«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Նունեսը։
Քաղաքապետը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Քանյե Ուեսթը պատրաստվում է նոյեմբերի 29-ին համերգով հանդես գալ Ինտերլագոսի շրջանում։ Կազմակերպիչների խոսքով՝ համերգի վայրը կփոխվի։
Նշենք, որ 2022 թվականից ի վեր երգիչը քննադատության է ենթարկվել հակասեմական արտահայտությունների և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հանրային հիացմունքի համար։ Այդ հայտարարությունների հետևանքով մի քանի միջազգային ապրանքանիշեր խզել են նրա հետ պայմանագրերը, Ուեսթի սոցիալական ցանցերի հաշիվների ժամանակավոր կասեցվել են։