Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողի մոտ մեթադոնային լուծույթ են հայտնաբերել
Իրավունք
18:08 12/11/2025
Հայաստան

Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողի մոտ մեթադոնային լուծույթ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 11-ին Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 46-ամյա մի տղամարդու, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ լուծույթով պլաստմասե 6 տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ։ 46-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողի մոտ մեթադոնային լուծույթ են հայտնաբերել