Ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորումը Հայաստանում աննախադեպ է․ հայտարարություն
Հասարակություն
18:15 13/11/2025
Հայաստան

Ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորումը Հայաստանում աննախադեպ է․ հայտարարություն

Այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, որից հետո դիմադրություն չցուցաբերող Սամսոնյանին և Սաղաթելյանին ձեռնաշղթայած ձերբակալել են։ Այս մասին նշված է AntiFake.am-ի խմբագրության տարածած հաղորդագրությունում։

«Խուզարկություն է իրականացվել նաև AntiFake.am–ի գրասենյակում։ Խուզարկության արդյունքում առգրավվել են AntiFake.am-ի լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք մեր պնդմամբ որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար: Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Փոդքասթի համահեղինակ-վարողների, լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալումը, AntiFake.am-ի ողջ տեխնիկայի առգրավումը նպատակ է հետապնդում դադարեցնել լրատվականի գործունեությունը: 

Տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների և դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորմանը Հայաստանում, ինչն աննախադեպ է և իրենից ներկայացնում է հանցավորության դեմ իբր պայքարի քողի ներքո իշխող ուժի ընդդիմախոսներին լռեցնելու խորը և համապարփակ դրսևորում»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորումը Հայաստանում աննախադեպ է․ հայտարարություն