«Անտիֆեյք»-ի խմբագրությունում տոտալ խուզարկություն է. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
11:10 13/11/2025
Հայաստան

«Անտիֆեյք»-ի խմբագրությունում տոտալ խուզարկություն է. Ռուբեն Մելիքյան

«Անտիֆեյք»-ի խմբագրությունում տոտալ խուզարկություն է։ Ահազանգում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որն այս պահին ուղևորվում է դեպի քննչական կենտրոն։

Մելիքյանը նշեց, որ անցած անգամ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից հետո գահավիժում է  տեղի ունեցել, քանի որ անցած անգամ դիմակավորված տուն չէին մտել, «Անտիֆեյք»-ը վարի չէին տվել։

«Մաքուր քաղաքական մեղադրանք է խոսքի հնչեցման մասով ի պատասխան իրենց։ Ի՞նչ եք ուզում, վախեցնել եք ուզո՞ւմ։ Էս երկիրը չի կարող այսպես առաջ գնալ, այս մարդիկ թույն են արտադրում։ Սա ոչ թե քաղաքական հեռտապնդում է, այլ level up քաղաքական հետապնդում է»,-ասաց Ռ. Մելիքյանը։

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Ալեն Սիմոնյանը վիրավորել է պոդքասթի համահեղինակներին՝ նրանց անվամնելով «շան լակոտ», «լածիրակ»։  Տղաներն արձագանքել են Սիմոնյանին։

«Հայհոյանքն իրենց բերածն է, իհարկե, լավ մշակույթ չէ, բայց եթե մարդուն ասում ես շան լակոտ...»,-ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում մասնավորապես գրել է. «Այդ բոլոր բառերի համար իրենք դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»։

Անդրադառնալով «Անտիֆեյք»-ի խմբագրությունում իրականացվող գործողություններին՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Այսօր ոչ միայն Նարեկին ու Վազգենին ձերբակալել են, այլ նաև փաստացի փակում են սուպերպոպուլյար դարձած ընդդիմադիր լրատվական հարթակ AntiFake.am-ը` առգրավելով ամբողջ տեխնիկան, որը տղաները ձեռք են բերել այս տարիների ընթացքում իրենց համակիրների հանգանակություններով: Բոլոր հարցումները «գուժում» են Հայաստանին ու հայ ժողովրդին արված ձեր առաջարկների նկատմամաբ ժողովրդի հավատի ու վստահության բացակայության մասին: Այս ֆոնին դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք այլևս հակադրելու, դրա համար էլ մարդկանց հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder