Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվեց. թվով երրորդ գործով անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ևս ուժի մեջ է մտել»,-այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը։
«2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:
Նախորդիվ Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել: Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի վճիռները, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել: Վերաքննիչ դատարանում երեք գործերով պարտվելուց հետո Երևանի քաղաքապետը դիմել էր Վճռաբեկ դատարան, երկու գործով մերժվել, իսկ քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի` 3-րդ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանը առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը: Վերջին գործը դեռևս գտնվում է Վարչական դատարանի վարույթում»։