Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար․ Բագրատ Սրբազան
Իրավունք
19:46 13/11/2025
Հայաստան

Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար․ Բագրատ Սրբազան

«Պատվարժան դատարան, ո՛չ հայցելու եմ ձեզանից կալանքը փոխել, ո՛չ էլ որևէ բան։ Ես ուրիշ բան ունեմ ասելու, բայց այս պահին, թույլ տվեք, նախ անդրադառնամ մի փաստի, որը անցյալ շաբաթ այս նույն դատարանում հնչեցրել եմ, հետո էլ հրապարակային խոսքով՝ պնդել»,- այս մասին  դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա վերահաստատեց մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը։

« Քննչական կոմիտեի ղեկավարը, մեղմ ասած, անպատասխանատու հայտարարություն է արել և խիստ ասած՝ զրպարտություն և ակնհայտ փաստերի կեղծում է տեղի ունեցել։ Ես պնդում եմ՝  առնվազն 2 դեպքով՝ մեկը կապված այդ չարաբաստիկ « երկու հոգու գյուլելու  և 15 հոգու բանտ դնելու» պատմության հետ, քանի որ ակնհայտորեն իրենք խուսափում են այդ թեմային անդրադառնալ, երկրորդը՝  իբր իմ ձեռքով գրված կա «ահաբեկչության պլանավորում» արտահայտությունը։  Երկու դեպքով նվազագույնն ասեցի, մնացած ինչ-որ կա՝  ծաղիկներն են, մնացածը՝ հետո կպարզվի։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ իմ պաշտպանների հետ խորհրդակցելով,  որոշել ենք՝  ակնհայտ կեղծիքի փաստական զեղծարարության կամ կեղծիքի առումով հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քննություն  սկսվի Քննչական կոմիտեի ղեկավարի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ։Սա ակնհայտ մենք անելու ենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանն այնուհետև շարունակեց․ «Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ՝ լինի դա բանտում թե գերեզմանում, դուք ինչքան ուզում եք՝ այդ կալանքը երկարացրեք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար․ Բագրատ Սրբազան