«Ժողովուրդ». Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը
Օրվա մամուլ
09:22 13/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ակադեմիական քաղաք կառուցելու խոստում տված ՀՀ Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը: ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ կառավարության կրթական շինարարական մասշտաբային ծրագրերով նախատեսված էր կառուցել 284 դպրոց (որոշ դպրոցներ ծրագրից դուրս են հանվել), սակայն մինչ օրս կառուցվել է ընդամենը 59 դպրոց։ Դրանցից

• 33-ը՝ ամբողջությամբ նոր են կառուցվել,

• 26-ը՝ վերակառուցվել։

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկուկես ամիս և պաշտոնապես ֆիքսված 284 դպրոցից 225 դպրոց դեռ չի կառուցվել: Հաշվի առնելով ժամկետները՝ չի էլ կառուցվի. 1.5 ամսում չեն հասցնի:

Այսպիսով՝ ծրագիրը կատարվել է ընդամենը 20 տոկոսով, ինչը փաստում է՝ խոստացված կրթական հեղափոխությունը դեռևս մնացել է թղթի վրա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Կառավարությունը տապալել է դպրոցաշինության պրոպագանդված ծրագիրը