«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաև իր թիմակիցների անձնական կյանքը
Օրվա մամուլ
08:46 13/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաև իր թիմակիցների անձնական կյանքը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, ու Նիկոլ Փաշինյանն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, իսկ իշխող ֆրակցիան էլ, իրենցից մեկի բնորոշմամբ` ուսապարկերի հավաքածու է, հայտնի է վաղուց: Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաև իր թիմակիցների անձնական կյանքը։

Մեզ պատմեցին, որ նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները: Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել` ուզում է բաժանվել կնոջից և նոր կյանք սկսել։ Փաշինյանն արգելել է անել դա, մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ ՔՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը, և այլևս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը բարքերի ոստիկանի դեր է ստանձնել և հոգևորականներին բարոյականության դասեր է տալիս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաև իր թիմակիցների անձնական կյանքը