Քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատական նիստը
Քաղաքական
21:28 13/11/2025
Հայաստան

Քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ նարեկ Սամսոնյանի կալանքի դատական նիստը;

Նիստը կնախագահի հանրահայտ դատավոր Մասիս Մելքոնյանը;

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Վազգեն Սաղաթելյանի տուն ու Նարեկ Սամսոնյանի բնակարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ էին մտել, կատարել խուզարկություն, ձերբակալել, ապա նրանց ձեռքերը ոլորած տարել Երևանի քննչական բաժին։

Բացի այդ ԱԱԾ աշխատակիցները ժամեր շարունակ խուզարկություններ են իրականացրել AntiFake.am լրատվական կայքի խմբագրությունում, տարել համակարգիչները, միկրոֆոնները, պրոցեսորները՝ խմբագրությանը զրկելով աշխատելու հնարավորությունից։ Այս պահին ձերբակալված է նաև AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատական նիստը