ՔԿ-ն՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարաններում խուզարկությունների մասին
Իրավունք
09:31 13/11/2025
Հայաստան

ՔԿ-ն՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարաններում խուզարկությունների մասին

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ հիմքով են «Իմնեմնիմի» փոդքատի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարանները խուզարկվում, իսկ Նարեկ Սամսոնյանն արդեն ձերբակալվել է։ 

Ձերբակալման հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չտվեցին։ 

«Ազատությունը» գրում է, որ այս ամենի  պատճառը «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։  Այնուհետև նա գրել էր. «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։ 

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնում է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ-ն՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարաններում խուզարկությունների մասին