«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել
Օրվա մամուլ
08:52 13/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ առողջապահության ոլորտում տապալված է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը. ծրագիր, որի պատասխանատուներից էր փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այն համապարփակ և ընդգրկուն չէ, ինչի մասին խոսել է նաև վարչապետը:

Մինչ նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է հանրությանը բացատրել, թե երբ և ինչպես է գործարկվելու համակարգը, նրա տեղակալը, ըստ մամուլի հրապարակումների, զբաղված է ոչ թե աշխատանքով, այլ սոցիալական ցանցերում անլուրջ տեսանյութեր ու «սրտիկներ» հրապարակելով։

Ավելին՝ մամուլը գրում է, որ Նանուշյանը ոչ միայն արդյունավետ չի աշխատում, այլև ընտանեկան արտոնություններից է օգտվում. փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել։

Այս ֆոնին առողջապահության համակարգի աշխատակիցները խոսում են անարդյունավետ կառավարման, պատասխանատվության բացակայության և հասարակության շրջանում վստահության նվազման մասին։

Արդյունքում, խոստացված «առողջապահական բարեփոխումը» դարձել է հերթական ձախողված ծրագիր, իսկ համակարգը՝ անլուրջ վարքագծի և անհավասարության խորհրդանիշ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել