Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով դատական նիստը մեկնարկեց դատավորի նկատողությամբ ու քաղաքացու ակցիայով
18 արդարների գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը հորդորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին ոտքի կանգնել, այլևս տեղից ռեպլիկներ չանել։
Ապա հանրային մեղադրողը նկատեց, որ քաղաքացին ակցիա է իրականացնում դահլիճում։ Ֆարխոյանը կարգադրիչներին հանձնարարեց ավելի ուշադիր լինել ու այլևս նման բան թույլ չտալ։
Նիստին չէր ներկայացրել մեղադրյալներից Տիգրան Գալստյանն առողջական խնդիրների պատճառով․ Ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ Գալստյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Տիգրանն ունեցել է խնդիրներ, որոնք ՔԿՀ-ում սրվել են պատշաճ խնամքի բացակայության հետևանքով։
«Տիգրան Գալստյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, ոտքերը թույլ են»,-ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ հիվանդությունների ախտորոշումները կտրամադրի դատավորին ու հանրային մեղադրողին։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութերով։