Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
21:10 14/11/2025
Հայաստան

Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մմարուքյանը գրում է.

«Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ։ Այս անգամ էլ Ռուբեն Ռուբինյանն է հրահանգավորված թիրախավորել նրան։

Սրբազանն արդեն ասել է՝ «Վախից այն կողմ ազատություն է», իսկ դուք վախեցած եք ու անազատ։ Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված նրա գաղափարներին ու խոսքերին։

Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է. Էդմոն Մարուքյան