Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նշանակումիցս օրեր անց ՀԷՑ-ի 3 ենթակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ Ռոմանոս Պետրոսյան
Հուլիս ամսին , իմ նշանակումից օրեր անց երեք տարբեր ենթակայաններում տրանսֆորմատորային կայաններում պայթյուններ են առաջացել։ Այս մասին հայտարարեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
«Ես տեխնիկական տնօրինությանը հանձնարարել եմ՝ գույքագրել այս պահին վատ վիճակում գտնվող և պոտենցիալ ռիսկեր պարունակող ենթակայանների ցանկը։ 26 ենթակայանից բաղկացած ցանկ է ներկայացվել տեխնիկական էներգետիկ առումով, որ անհրաժեշտություն կա միջամտությունների։ Ես միջնորդություն եմ ուղարկել ոլորտի տեսչական լիազորություններ իրականացնող մարմնին ՝ տեխնիկական, էներգետիկ ստուգումներ անցկացնելու համար։ Այդ ստուգումների արդյունքները որպես տեղեկատվություն կամ գուցե վարույթի շրջանակում օգտագործելու նպատակով, հասցեագրել եմ ոլորտը կարգավորող մարմնին»,- ասաց Պետրոսյանը։