Նպատակը ոչ միայն Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլև՝ լրատվականի գործունեության կասեցումը. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
12:25 14/11/2025
Հայաստան

Նպատակը ոչ միայն Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլև՝ լրատվականի գործունեության կասեցումը. Հայկ Մամիջանյան

«Երեկ ուշ գիշերը քաղաքական ճնշումների համատեքստում դատարանն ապօրինաբար, բացարձակ անհիմն երկուական ամիս կալանքի դատապարտեց «Անտիֆեյք» լրատվական ծառայության «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին»,- ԱԺ Ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութան ղեկավար Հայկ Մամիջանյանը։

նա արձանագրեց, որ վերջիններս արդեն գտնվում են քրեակատարողական հիմնարկում։

«Փաշինյանական  արդարադատությունն այլախոհների և այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների դեպքում»,- ասաց Մամիջանյանը։

 Մամիջանյանը նաև նշեց, որ Իշխան Խոսրովյանը և Դավիթ Ֆիդանյանն էլ են կալանավորվել։

«Ինչքանով է տրամաբանական, որ ինքդ վիրավորանք ես հնչեցնում քո ֆեյսբության էջում, լինելով ԱԺ նախագահ, ստանաս դրան պատասխան ու հետո գնաս հաղորդում ներկայացնես»,-ասաց Մամիջանյանը և նշեց, որ ոչ բարոյական և ոչ էլ իրավական տիրույթում չի ընկալում արարքը։

 Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրավապահներն առգրավել են «Անտիֆեյք»-ի խմբագրատան ողջ տեխնիկան։

«Այսինքը, նպատակը ոչ միայն Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլև՝ լրատվականի գործունեության կասեցումը»,- հայտարարեց Մամիջանյանը՝ հավելելով, որ դիմելու են բոլոր միջազգային կառույցներին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Փաշինյանի հայտարարությունը որ հաջորդ խորհրդարանում ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահների ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չպետք է լինեն ԱԺ-ում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց.

«ՀՀ քաղաքացիների 30%-ը, այսինքը՝ ամեն երրորդ մարդը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, ոչ թե դժգոհ է նրա քաղաքականությունից։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չէ»։

 Նա նշեց, որ Փաշինյանն իր գործողությամբ և ամեն օր ի հայտ եկող փաստերը ցույց են տալիս, թե նա ինչպես է այլ երկրի շահեր սպասարկում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նպատակը ոչ միայն Վազգենին և Նարեկին լռեցնելն էր, այլև՝ լրատվականի գործունեության կասեցումը. Հայկ Մամիջանյան