«Հրապարակ». Միայն ընդդիմադիր դառնալուց հետո հիշել են նախկին «մեղքերը»
Օրվա մամուլ
08:43 14/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Միայն ընդդիմադիր դառնալուց հետո հիշել են նախկին «մեղքերը»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պարզվում է՝ ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ: Նախօրեին պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։ Նա, խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, ասաց, որ զինվորական պաշտոնում «խիստ կասկածելի հիմքով» նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում. «Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ զգուշացումներին` Նիկոլ Փաշինյանին... Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել` չկա հետևանք»։

Հիշեցնենք, որ Դավթյանը պաշտոնավարել է 2018-2020 թթ., հետո կրկին նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, երբ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և այլ զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկ արվեցին։ Այսինքն՝ Դավթյանն այն եզակի գեներալներից է եղել, որոնք պատերազմից հետո աջակցում էին Փաշինյանին, ուստի աչք է փակվել այլ երկրի «ազդեցության գործակալ» լինելու կասկածների վրա: Եվ հիմա նրա ցուցմունքի հիման վրա գործ է հարուցվել նախկին Պնախարար Արշակ Կարապետյանի դեմ՝ Սև լճի տարածք ներխուժելու դեպքով: Ըստ մեղադրանքի, Կարապետյանը նահանջի անհիմն հրաման է տվել, լինելով ԳՇ պետ Դավթյանի տեղակալը։ Փաստորեն, 21-ին սխալ հրաման է տրվել, ապա նրա պաշտոնը բարձրացրել են` նշանակելով նախարար, և միայն ընդդիմադիր դառնալուց հետո հիշել են նախկին «մեղքերը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Միայն ընդդիմադիր դառնալուց հետո հիշել են նախկին «մեղքերը»