ՊԵԿ-ը «Նյու Մյուզիք»-ին տուգանել է 14 մլն դրամով մոտ 60 աշխատակցի չգրանցելու պատճառով
Իրավունք
17:02 14/11/2025
Հայաստան

ՊԵԿ-ը «Նյու Մյուզիք»-ին տուգանել է 14 մլն դրամով մոտ 60 աշխատակցի չգրանցելու պատճառով

Հոկտեմբերի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով ՊԵԿ-ը վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրել է ընդհանուր առմամբ 97 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 74.250 մլն դրամ։

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 28 հարկ վճարող տուգանվել է 53.750 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկի համաձայն, 56 աշխատող չի գրանցել «Նյու Մյուզիք» ընկերությունը, որը տուգանվել է 14 մլն դրամով, 5.5 մլն դրամով տուգանվել է «Ատոմյան Ռեստ» ընկերությունը, այն չի գրանցել 22 աշխատող։ 10-ական աշխատողներ չեն գրանցել «Բագինյա հոլլ», «Մոցարտ» հանդիսությունների սրահները, դրանք տուգանվել են 2.5 մլն-ական դրամով։

 ՏԻՑԻԱՆՈ,ԿԱՑԻՆ,COBA, BLACK CAT  սեփականատերերին տուգանել են 750 հազարական դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՊԵԿ-ը «Նյու Մյուզիք»-ին տուգանել է 14 մլն դրամով մոտ 60 աշխատակցի չգրանցելու պատճառով