Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապoրինnւթյունների շղթան շարունակելու է. Տիգրան Աբրահամյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Դավիթ Համբարձումյանի հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:
«Ցավով պետք է արձանագրել, որ Դավիթով ապօրինի կալանավորումներն ու դատավճիռները չեն սահմանափակվել ու չեն սահմանափակվի այնքան ժամանակ քանի փաշինյանական իշխանությունը պաշտոնավարում է:
Բռնությունն ու քաղաքական հետապնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնապետության կառուցման իր ծրագիրը, ինչը նշանակում է, որ ապօրինությունների շղթան շարունակելու է:
Կարծում եմ, որ որևէ մեկն այլևս չի կասկածում, որ այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել և դրսևորվող ապօրինությունների պրոցեսը կանգ չի առնելու»,- գրել է Տ. Աբրահամյանը: