Սա նշանակում էր, որ Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ. Արամ Վարդևանյան
Իրավունք
12:28 15/11/2025
Հայաստան

Սա նշանակում էր, որ Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ. Արամ Վարդևանյան

«ՔԿ-ն շուրջ 5 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- հրավիրված ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ղեկավար՝ փաստաբան Արամ Վարդևանյանը։

 Հիշեցնելով, որ ՔԿ քննիչների խումը 53 հոգուց է բաղկացած՝ Վարդևանյանն ասաց, որ նրանք գործում են հուլիս ամսից և դեռևս դատարանից խնդրում է իրենց հնարավորություն տան նախաքննություն անցկացվի, իսկ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։

«Միայն սա արդեն բավարար է, որ մենք ասենք, որ իրավաբանությունից դուրս ենք գործում»,- ասաց Վարդևանյան։

 Փաստաբանը անդրադարձավ նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի որոշումներին։

 «2025 թվականի նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակառուպցիոն դատարանը մերժում է դատախազության կողմից ներկայացված բողոքը, որի մերժումը իրենից ներկայացնում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում են միայն աբսուրդային կոչի դրվագը՝ «Մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը», իսկ տնտեսական բնույթի մեղադրանքներն այդպես էլ հիմնավոր կասկածի շեմը չէին հաղթահարել և սա նշանակում էր, որ Սամվել կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ, երբ նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետը լրանում էր, քանի որ կոչի դրվագով ինքնին նախաքննության ժամկետը 5 ամիս է»,- հայտնեց փաստաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա նշանակում էր, որ Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ. Արամ Վարդևանյան