«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքը
Քաղաքական
17:25 15/11/2025
Հայաստան

«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքը

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը: Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից։

«Եթե առերևույթ ընտրախախտում կնկատեք, մոտեցե´ք տեղամասում «ՀայաՔվեի» տարբերանշանով հերթապահող մեր դիտորդներին և ահազանգեք այդ մասին, կամ զանգահարեք մեր թեժ գծին`

📞 033 978281 հեռախոսահամարով:

«ՀայաՔվեն» կապահովի´ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և կվերահսկի´ ընտրությունների թափանցիկությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքը