Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերում քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկներն արդեն իսկ շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է․ «Հայաքվե»
«ՀայաՔվեի» դիտորդների թիմն արդեն իսկ արձանագրում է խնդիրներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերում։
Մասնավորապես․
«Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում է»:
«Վաղարշապատի 14/42, 14/26, 14/21, 14/06, 14/04, 14/03 տեղամասերում, խախտելով սահմանված կարգը, քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները և/կամ ծրարները դրված են սեղաններին»։
«Վաղարշապատի 14/38 տեղամասում ընտրացուցակներն անհասանելի են` փակցված են շենքի ներսում»: