Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
AntiCor-ի վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ դատարաններում գործում է իշխանական վերահսկողության արդեն հաստատված մեխանիզմ՝ կալանքի միջնորդությունները մակագրվում են ոչ թե պատահականությամբ, այլ՝ նախապես ընտրած «հուսալի» դատավորներին։
2025թ․ նոյեմբերի 13-ին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի գործով կրկին կիրառվեց այս սխեման․ Երևանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը օրվա վերջում անսպասելիորեն փոխեց հերթապահության գրաֆիկը՝ օրենքով չնախատեսված ձևով միացնելով բոլոր նստավայրերը։ Այդպիսով հնարավոր դարձավ միջնորդությունները հանել իրական հերթապահ դատավորներից և ուղիղ փոխանցել այն դատավորներին, որոնցից իշխանությունը սպասում է նախապես որոշված լուծումներ։
Արդյունքում՝ տղաների կալանքը քնեցին Ռոման Սմբատյանը և Մասիս Մելքոնյանը, որոնց հերթը ըստ օրենքի չէր կարող հասնել։ Սա հերթական ապացույցն է, որ դատարանների մակագրման համակարգը կիրառվում է որպես քաղաքական գործիք ընդդիմադիրներին մեկուսացնելու համար։
«Դատական իշխանությունում գործում է համակարգային, ինստիտուցիոնալ կոռուպցիա, որը թույլ է տալիս նախապես որոշել դատավորին և երաշխավորել քաղաքականապես ցանկալի լուծումները՝ անկախ փաստերից և օրենքից։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում էր, իսկ դատավորների ընտրությունը՝ դրա գործիքակազմը»,-գրում է AntiCor-ը։
AntiCor-ի նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։