Ինչ ուտել սթրեսը թեթևացնելու համար. Սննդաբան
Հասարակություն
11:56 15/11/2025
Աշխարհ

Ինչ ուտել սթրեսը թեթևացնելու համար. Սննդաբան

Մարդ կարող է կառավարել նյարդային լարվածությունն ու անհանգստությունը ոչ միայն զբոսանքների և մեդիտացիայի միջոցով, այլև սննդակարգը կարգավորելով: kp.ru-ի հաղորդմամբ, սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են օգնել մարմնին պայքարել սթրեսի դեմ:

Մասնագետի խոսքով, ամենահայտնի և համեղ «հակասթրեսային» սննդամթերքներից մեկը սև շոկոլադն է։ Օրական ընդամենը 40 գրամը (4-5 կտոր) կարող է նպաստել էնդորֆինների՝ «երջանկության հորմոնների» արտազատմանը, ինչպես նաև մեծացնել հոգնած մարմնի էներգիան։

Հոգեկան առողջության համար օգտակար սննդամթերքների ցանկում են նաև կաղամբի տարբեր տեսակներ՝ բրյուսելյան կաղամբ, սպիտակ կաղամբ և բրոկկոլի։ «Բոլոր խաչածաղկավոր բույսերը պարունակում են նյութեր, որոնք կարող են նվազեցնել անհանգստությունն ու դեպրեսիան։ Դրանք նաև պարունակում են ծծմբի միացություններ, որոնք խթանում են օրգանիզմի կողմից ֆերմենտների արտադրությունը և կանխում քաղցկեղի բջիջների աճը», - նշել է Դենիսենկոն։

Սննդաբանը խորհուրդ է տալիս պարբերաբար սննդակարգում ներառել այլ առողջարար սննդամթերքներ՝ նեխուր, սխտոր, ձուկ, երիցուկի թեյ, ընկույզ և հատապտուղներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ ուտել սթրեսը թեթևացնելու համար. Սննդաբան