Առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու. Եղիշե Մելիքյան
Սպորտ
20:25 16/11/2025
Հայաստան

Առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու. Եղիշե Մելիքյան

«Ցավալի պարտություն էր, մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցակցելու»,- աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Պորտուգալիա - Հայաստան հանդիպումից հետո լրագրողներին ասաց ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան խաղն ավարտվել է 9-1 հաշվով։

Նա նշեց, որ նոր են սկսել ճանապարհը, երիտաարդ թիմ են. «Այսօր երևաց դա, որ երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան, որ առայժմ այս մակարդակի պաղալու համար պատրաստվել է պետք։ Նման խաղերով մենք կդառնանք ավելի ուժեղ, ավելի փորձառու մեր ապագայի համար»։

Ե.Մելիքյանը չի կարծում, որ հավաքականի ձախողման պատճառն անձրևն է, այլ անհատական սխալները։ 

«Չէինք սպասում նման սխալներ։ Բայց դա կապում եմ հոգեբանության հետ։ Տղաներն այս մակարդակի խաղին հոգեբանորեն դեռ պատրաստ չէին։ Հիմնական պատճառը դա է։ Անվստահություն կա ֆուտբոլիստների մոտ։ Դրա վրա պետք է աշխատել, այս խաղից դասեր քաղել։

Բոլորիս տրամադրությունն էլ վատ է, բայց պետք է ընդունել և աշխատել »։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder