Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ է Վայոց ձորի թեմի առաջնորդը մասնակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական արշավին. Էդգար Ղազարյանը մանրամասներ է ներկայացնում
«Քաղաքացիական հագուստով կարմիր շրջանակի մեջ առանձնացված անձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է, ով այսօր Խաչիկ գյուղում մասնակցել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած, հազարավոր վանքեր ու տաճարներ թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքական արշավին։ Այս նկարում նա մասնակցում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցառմանը»,-գրում է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշում է.
«ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր եկեղեցու հետ կապ չունի, սակայն կապ ունի սրբազանի հետ անձնապես, որովհետև իր հերթական ձախողումների մեկի` լուծարված «Գիտելիք» համալսարանի տարածքը վարձակալությամբ է հանձնված ԵՄ դիտորդներին։ Նրա բիզնեսների ամբողջական ցանկը դժվար է հրապարակել, բայց ինքը դա իմանալով է միացել եկեղեցու դեմ պայքարին։
Հուսով եմ հայ առաքելական եկեղեցին առաջիկայում մեզ կուրախացնի նաև ոչ միայն անպատիվ ծխական քահանաների, այլ` սրբազանների կարգալույծ հռչակելու որոշումներով»։