10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում. Ահազանգ
Իրավունք
17:32 16/11/2025
Հայաստան

10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում. Ահազանգ

10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում։ Այս մասին ահազանգում են «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները։


16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․

• 14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։

• 14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։

• 14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի շրջիկ խմբերը դիտորդություն են իրականացնում Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
10/4, 10/41, 14/10 ընտրատեղամասերում ընտրողները եկել են խմբերով, առաջացել է կուտակում. Ահազանգ