Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ-ն շատ լավ հասկանում է, որ պահին իշխանությունը կորցնեն, հայտնվելու են արդարադատության առաջ. Խաչիկ Մանուկյան
«Ուզում եմ հավատալ, որ համահայկական զարթոնքը լինելու է Վաղարշապատով»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը։
Անդրադառնալով ՔՊ-ի կողմից հրապարակած հարցման արդյունքներին, որոնց համաձայն, ՔՊ թեկնածուն առաջատար է, Մանուկյանն արձագանքեց, իրենց հարցումներով այդպես էլ պեռք է լիներ։
«Իրենք հասկանում են, որ պահին իշխանությունը կորցնեն, հայտնվելու են արդարադատության առաջ, իսկ այդ արդարադատությունը լինելու է օրենքի ողջ խստությամբ։ Իրենք դա շատ լավ հասկանում են»,-ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ տարբեր համայնքներում մեր ազգն արթնանում է ու մերժում է ՔՊ-ին. «Նրանց, որ դագաղներով են եկել, վերջապես մենք այդ մահվան շունչը պետք է դուրս հանենք մեր երկրից, կարողանան համընդհնուր միասնականություն ձևավորել, ամբողջ երկրից նրանց դուրս մղել ու կանգնեցնել արդարադատության առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։