Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար Հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է. Միհրան Հակոբյան
Քաղաքական
20:32 16/11/2025
Հայաստան

Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար Հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է.

«Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար Հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է՝ 29.000 ք/կմ-ով, Արարատը հայկական խորհրդանիշ չէ, Արցախն էլ Ադրբեջան է ու վերջ:

Այդ նույն ստվար զանգվածը, որն աչքի է ընկնում զռռացող անգրագիտությամբ ու անբարոյականությամբ, համացանցում փնտրում ու գտնում է նյութ, որտեղ գրված է Ուրարտու, որպեսզի նյութի հեղինակին դավաճան ու անգրագետ պիտակավորի՝ իր չեղած խելքով պնդելով, թե Ուրարտու չի եղել, Վանի թագավորություն է եղել:

Իսկ որտեղ էլ հանդիպում է Վանի թագավորությանը, եզի համառությամբ պնդում է, որ Վանի թագավորություն չի եղել, Արարատի թագավորություն է եղել: Սա է նիկոլական զանգվածի բարոյականության մակարդակն ու կրթվածության նշաձողը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք ապրում ենք ժամանակներում, երբ մի ստվար զանգվածի համար Հայրենիքը Նիկոլի պարզած ժեշտի կտորն է. Միհրան Հակոբյան