Գարեգին Երկրորդն ընդունել է Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ
Հասարակություն
16:39 17/11/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդն ընդունել է Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունն է բերել եկեղեցականներին՝ հորդորելով ներկայիս բարդ ժամանականերում ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր սպասավորներին հանձնառու ոգով և բարձր գիտակցությամբ շարունակել հոգեփրկչական ծառայությունը իրենց խնամքին հանձնված համայնքներում ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գարեգին Երկրորդն ընդունել է Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ուղեկցությամբ