ՔՊ-ում շատերն են չէ՞ ուրացել իրենց կնքահայրերին. Գ. Մանուկյան
Քաղաքական
16:42 17/11/2025
Հայաստան

ՔՊ-ում շատերն են չէ՞ ուրացել իրենց կնքահայրերին. Գ. Մանուկյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար Հակակոռուպցիոն դատարանի դիմաց էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին։

«Մեսրոպ Մեսրոպյանն ու բոլոր ՔՊ-ականները շարժվում են իրենց շեֆի՝ այն օրը ԱԺ-ում տված իմ բնութագրի ուղով՝ բեզաչոտնիկ։ Դրա հայերեն համարժեքը չկա, ան-պա-տաս-խա-նա-տու»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՔՊ-ի օգտին քվեարկածներին, Մանուկյանը զգուշացրեց, այն կուլակաթափությունը որ այս օրերին արվում է ՀԷՑ-ի հետ, վաղը Հայաստանի Հանրապետությունը միլիոնավոր դոլարների տուգանք վճարելու խնդրի առաջ է կանգնելու, որը վճարվելու է նաև Վաղարշապատի բնակիչների հաշվին։

«Այդ ամենը կոպեկ առ կոպեկ իրենց քթից բերելու են։ Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ իրեն արդեն ամիսներ շարունակ որպես ստրուկ, թրաֆիքինգի զոհ փուռն են տալիս։ Օրենքը փոխեցին, որ միայն Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանան որոշում կայացնել միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու համար»,-ասաց Մանուկյանն ու մատնանաշեց Արա Նռանյանի՝ դեմ քվեարկելն ու դրա համար ներկայացրած հիմնավորումները։

 Ինչ վերաբերում է ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե ջախջախիչ հաղթանակ են տարել  Վաղարշապատում, Մանուկյանը կասկած հայտնեց, որ ՔՊ-ում այնքան էլ լավ չեն հասկանում «ջախջախիչ» բառի իմաստը։

«ՔՊ-ում շատերն են չէ՞ ուրացել իրենց կնքահայրերին։ Գևորգ Պապոյանի ուղեղի ծայրին չի հասնում ջախջախիչ բառը»,-ասաց նա։

Հիշեցմնենք, որ ՔՊ-ական նախարար Պապոյանը գրել է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, Վաղարշապատում ջախջախիչ պարտության է մատնում դաշնակներին, Ռոբին, Սերժին, Վանեցյանին, ձևիստներին, էն դուբինկով մարդուն, Կտրիճին, «հրապարակ», «ժողովուրդ», «168» թերթերին ու իրենց շրջապատին»։

168.am-ը գրել է, որ «Հաղթանակ» դաշինքի, որի կազմում հանդես են գալիս «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, առաջնորդ Սևակ Խաչատրյանը Գևորգ Պապոյանի հարսանիքի քավորն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ում շատերն են չէ՞ ուրացել իրենց կնքահայրերին. Գ. Մանուկյան