Խոշոր հրդեհ Արտաշատ քաղաքում
Հասարակություն
21:34 17/11/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ Արտաշատ քաղաքում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքում

«Նոյեմբերի 17-ին, ժամը 18։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ս․ Հակոբյան փողոցում գտնվող տներից մեկին կից խորդանոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ այրվում է անասնագոմի ծածկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր հրդեհ Արտաշատ քաղաքում