Երբ կարող են քաղաքական ուժերը ներկայացնել վերահաշվարկի դիմումները. ԿԸՀ
Քաղաքական
14:18 17/11/2025
Հայաստան

Երբ կարող են քաղաքական ուժերը ներկայացնել վերահաշվարկի դիմումները. ԿԸՀ

Վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝ 12։00-ից մինչ 18։00 և նոյեմբերի 19՝ 09։00-ից մինչ 11։00։ Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Հանձնաժողովից հայտնում են, որ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն: Անկախ նրանից՝ վերահաշվարկ իրականացնելու դիմում կլինի, թե ոչ, թիվ 14 ԸԸՀ-ն պատահականության սկզբունքով ընտրված 3 տեղամասի արդյունքներ պետք է վերահաշվարկի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ կարող են քաղաքական ուժերը ներկայացնել վերահաշվարկի դիմումները. ԿԸՀ