Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք՝ պաշտպաններս, «մեր ձևով» մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը․ Հակոբյան
«Մենք պատմության մեջ առաջին անգամ ենք հանդիպում նման իրավիճակի, երբ մեղադրանքի կողմը գիտի՝ երբ պետք է հրապարակվի դատական ակտը, իսկ մենք ցայսօր չենք ստացել դատական ակտը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ ուսումնասիրելով որոշումների վիճակագրությունը, կարող են ասել, որ երբևէ նման արագությամբ չի կայացվել որոշում։
«Դա խտրական վերաբերմունքը առնվազն պաշտպանության կողմի նկատմամբ։ Հիմա դատական պրոցես է։ Ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի՝ ասելով, որ եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք՝ պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, մենք էլ «մեր ձևով» մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա, դ ա կո՞չ էր, թե՞ ՝ոչ։ Հիմա պաշտպանների «մեր ձևով»-ը ո՞րն է՝բողոքարկել, իրավական գործընթացներ սկսել»
Հակոբյանի գնահատմամբ՝ դեռ 2-3 ժամ կշարունակվի Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը,որից հետո դատավորը կհեռանա՝ որոշում կայացնելու։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։