«Հրապարակ». Արցախցիներն դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը
Օրվա մամուլ
08:40 18/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Արցախցիներն դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին:

Նախատեսվում է 120 ամիս աջակցություն տրամադրել՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 հազար դրամ: Սոցհարթակներում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնում, դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ սա ծաղր է իրենց նկատմամբ, ճիշտ կլինի՝ կառավարությունն իրենց կորցրած անշարժ գույքի փոխհատուցման որոշում ընդունի՝ առանց որեւէ նախապայմանների»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արցախցիներն դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը