Դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի
Իրավունք
18:44 18/11/2025
Հայաստան

Դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է․

«Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 03.11.2025թ. որոշմամբ բավարարելով իմ հատուկ վերանայման բողոքը, պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել:

Շիրակի մարզի դատախազը իմ բողոքի դեմ գրավոր դիրքորոշման մեջ նշել է, որ ես ինչ-որ գործնական ուղեցույցից եմ մեջբերումներ արել:

Ճի՛շտ է, արել եմ: Եթե դուք էլ կարդացած լինեիք քրեական դատավարության օրենսգրքի հեղինակների հրապարակած «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը», ապա տեղեկացված կլինեիք այդ ընթացակարգի մասին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի