Պետդումայում հայտարարել են, որ Չեբուրաշկան hրեա է
Քաղաքական
15:54 18/11/2025
Աշխարհ

Պետդումայում հայտարարել են, որ Չեբուրաշկան hրեա է

ՌԴ Պետդումայի բյուջեի և հարկերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Մակարովը կատակով  նշել է Չեբուրաշկայի ազգությունը. նա հրեա էր, քանի որ նարինջներով լի արկղով ժամանել էր Իսրայելից։

2026-2028 թվականների դաշնային բյուջեի մասին օրինագծի երկրորդ ընթերցման փոփոխությունների քննարկման ժամանակ պատգամավորներն անդրադարձել են նաև «Հարազատ խաղալիք» մրցույթի ֆինանսավորման վերաբերյալ փոփոխությունը։

«Իսկ Չեբուրաշկան կարելի՞ է։ Հիշո՞ւմ եք, թե որտեղից էին նարինջ բերում Խորհրդային Միություն. դա միակ երկիրն էր, որտեղից ներմուծում էին։ Չե՞ք հիշում։ Նարինջ ներմուծվել է Իսրայելից։ Չեբուրաշկան հրեա է։ Նա այնտեղից եկել է նարինջներով լի տակառով։ Նա արտասահմանից է», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Մակարովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետդումայում հայտարարել են, որ Չեբուրաշկան hրեա է