Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտի 1-ը անպատժելիության և բռնության վրա հիմնված մի ամբողջ ռեժիմի գոյության մանիֆեստ է. ԱԺ հանրային լսումներ
«Մարտի 1-ի գործը նորագույն պատմության ամենացավոտ էջերից մեկն է, որը հանդիսանում է անարդարության, քաղաքական ցինիզմի և ճշմարտությունը թաքցնելու ցինցիզմի ամբողջական հանրագումար, անպատժելիության և բռնության վրա հիմնված մի ամբողջ ռեժիմի գոյության մանիֆեստ»,- հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը՝ բացելով իր նախաձեռնած ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկում:
Բաքոյանի խոսքով, նախկին իշխանությունների գործողությունները ոչ թե անհատի դեմ էին ուղղված, այլ մի ամբողջ պետության, ՀՀ քաղաքացու և նրա արժանապատվության, ազատության և ժողովրդավարության դեմ։
ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, թե մեկ բառով՝ «իմիտացիայով» կարելի է գնահատել նախկին իշխանությունների օրոք Մարտի 1-ի դեպքի քննությունը։
«Դա քննության, արդարադատության իմիտացիա էր»,- ասաց Բաքոյանը, հավելելով, որ արդարադատության բոլոր կառույցները զբաղված էին միայն ճշմարտությունը թաքցնելու գործով՝ քննությունը ձգձգելու միջոցով քաղաքական պատասխանատվությունցի խուսափելու համար։
«Քաղաքական հովանավորչությունը գերակայում էր օրենքի գերակայությանը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով.
«Մարտի 1-ի գործի վերաբացումը ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելն է, այլ արդարադատություն ապահովող մարմինների նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորումն ու արդարադատության վերականգնումը»։
Հիշեցնելով որ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ Բաքոյանն ասաց, որ դրանով արձանագրեց, որ պետությունը խախտել է կոնվենցիոն իրավունքի՝ մարդու կյանքի իրավունքը և համագործակցելու դրույթները։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է , որ պետությունը չի ապահովել գործով արդարադատությունը։
Հայտարարելով որ Հասարակության լայն շերտերի համար Մարտի 1-ի գործը վաղուց բացահայտված է՝ Ռուստամ բաքոյանը ասաց.
«Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության մշակույթի վերջին հանգրվանը»։