Ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների. Սահակյան
Իրավունք
18:53 18/11/2025
Հայաստան

Ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների. Սահակյան

«Ընտանիքի անդամների հետ  հեռախոսազանգերի արդյունքում մենք շարունակաբար  ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և երկարատև  անազատության մեջ մնալն առաջ է բերել  ոչ միայն հոգեբանական, նաև ֆիզիկական լուրջ հետևանքներ»,-«Արցախի տեահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ  ասաց իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ 

Նա նաև նշեց, որ այսօր մամուլում լայն տարածում է ստացել Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ուղերձը։ 

«Հեռախոսազանգը  նաև ձայնագրված է, այն ստուգված տեղեկատվություն է, շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ մինչև հաշմանդամությա։ Հաշմանդամությամբ պայմանավորված՝ մարդասիրական խնդիրները ևս չեն լուծվում, ինչպես, օրինակ, սայլակի տրամադրում։ 

Բայց նաև մարդիկ զրկված են պատշաճ սնունդից, միակ բանը, որ տրամադրվում է  հացն ու թեյն է, դեղորայք և բուժօգնություն չի տրամադրվում, և  տեսնում ենք, որ կա վիճակի  սրացում»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների. Սահակյան