Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում. Վնասել են ծառերի արմատները
Հասարակություն
09:56 18/11/2025
Հայաստան

Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում. Վնասել են ծառերի արմատները

«Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված։ Ծառը սնուցող արմատները 30-40 սմ խորության վրա են, պատռելով դրանք՝ դատապարտում եք բույսը»,-ահազանգում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։

Նա նշում է.

«Չգիտեմ, ով է մեղավոր, այս քաղշին նորմից դուրս գործն անողը, թե կոպտագույն խախտումներով արվածն ընդունողը։ Լավ դուք աչք չունե՞ք, դպրոց չեք գնացել, էս ինչ եք անում։ Արմատը կտրած ծառը մի օր չորանում, կամ շուռ է գալիս, բայց դա արդեն ուրիշ իշխանության օրոք կլինի և այս ամենն անողը ոչ մի կապ չի ունենա, մեղավոր կլինեն հասուն ծառերը, որ փոխարինել էր պետք։ Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում։

Գրածս բացարձակ ընդդիմադիր իշխանական դաշտում չէ, սա ոլորտիս ողբերգական վիճակի հերթական ապացույցն է։

2021թ. ծառերը շինհրապարակում պաշտպանելու մասով հատուկ ավագանու N 337-Ն որոշում պատրաստեցինք, որ բացառվեին նման դեպքերը։ Ոչ մի օգուտ»։




 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում. Վնասել են ծառերի արմատները