Բախվել են «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն, վերջինը այնուհետև վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հասարակություն
22:12 18/11/2025
Հայաստան

Բախվել են «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն, վերջինը այնուհետև վրաերթի է ենթարկել հետիոտնին

Նոյեմբերի 18-ին, ժամը 16:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում, «Ֆուլլ Հաուս» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Ե․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնին, ապա հայտնվել է բաժանարար գոտու կանաչ խոտածածկի վրա։

Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բախվել են «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն, վերջինը այնուհետև վրաերթի է ենթարկել հետիոտնին